Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամների լիազորությունները դադարեցվել են
![]() Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին հայտնում է «Հետք»-ը։ Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները: Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»: |
«Որ մեկիդ հեռախոսը վերցնեն, 15 հատ քրգործ կարող են հարուցել». Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
015:48«Ի՜նչ ասես՝ կարան սարքեն, տարածեն». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
2115:42Համացանցում տարածվել է Վարդան Ղուկասյանի հայհոյախառն ձայնագրությունը (տեսանյութ)
4215:30«Վարդապետյան Աննան լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյան է»․ Փայլակ Ֆահրադյան
4615:18«Այն բանից հետո, երբ ինձ հեռացրեցիք կուսակցությունից, դուք ամենալավը չեք»․ Հովիկ Աղազարյանը՝ Սիսակ Գաբրիելյանին (տեսանյութ)
4915:06«Երբ սահմանային դիրքերում մառախուղ էր լինում, մարդիկ օդ էին կրակում». Նարեկ Ղահրամանյան (տեսանյութ)
5714:48