Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
![]() Ընթանում է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատական առաջին նիստը։ Ի թիվս այլ հարցերի՝ նախատեսված է խափանման միջոցի հարցի քննարկում։ Ղազարյանի փաստաբաններից Վարազդատ Հարությունյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հայտնել էր, որ հաղորդումը ներկայացրել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը։ Ղազարյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որով սահմանվում է դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը, կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը, կամ նրանց գույքը ոչնչացնելը, կամ վնասելը, կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը, որով նրան մինչև գործի ավարտն արգելվել է հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների, փաստաբանների, հարկադիր կատարողների նկատմամբ: |
«Առաջնագծի որևէ հատվածում թշնամու զորքի խոշոր կուտակումներ չկան»․ Նաիրի Հոխիկյան
10309:24Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար. «Հրապարակ»
8609:12Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին. «Հրապարակ»
8809:06Հայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. «Ժողովուրդ»
12609:00«Ճապ»-ը, Էջմիածնի քաղաքապետն ու տեսախցիկի անհետացած կրիչը․ «Ժողովուրդ»
10208:54Ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
13108:18