Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 մարտի, 2025 թ.

«Հնարավոր է չհամագործակցել, կոալիցիոն փաստաթուղթ չստորագրել, սակայն ապահովել ՔՊ թեկնածուի ընտրությունը». Մեսրոպ Առաքելյան

114
Կիրակի, 23 մարտի, 2025 թ., 21:00
«Հնարավոր է չհամագործակցել, կոալիցիոն փաստաթուղթ չստորագրել, սակայն ապահովել ՔՊ թեկնածուի ընտրությունը». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիի ընտրությունների հետընտրական գործընթացների վերաբերյալ քաղաքական որոշ ուժեր հստակ հայտարարել են ՔՊ-ի հետ համագործակցության բացառման մասին։
Սակայն, քանի որ քաղաքականությունը հստակություն է պահանջում, կարծում եմ, կարևոր է հստակ դիրքորոշում հայտնել ավագանու կողմից քաղաքապետ ընտրելու դեպքում քաղաքական ուժի դիրքորոշման դեպքում։
Տեսականորեն, այո հնարավոր է չհամագործակցել, կոալիցիոն փաստաթուղթ չստորագրել, սակայն ապահովել ՔՊ թեկնածուի ընտրությունը։
Հետևաբար, մենք մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ ավագանու կողմից քաղաքապետի ընտրության պարագայում, «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու բոլոր անդամները իրենց որևէ գործողությամբ (կողմ քվեարկություն, ձեռնպահ քվեարկություն, չքվեարկել, քվորման ապահովում և այլն) չեն աջակցելու ՔՊ-ի թեկնածու քաղաքապետ ընտրվելուն»։

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան