Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 31 մարտի, 2025 թ.

«Ես իրավունք ունեմ` խոսելու հայ ժողովդրի անունից, դո՞ւք ինչ իրավունք ունեք». Նիկոլ Փաշինյանը` Գեղամ Մանուկյանին

176
Չորեքշաբթի, 26 մարտի, 2025 թ., 19:42
«Ես իրավունք ունեմ` խոսելու հայ ժողովդրի անունից, դո՞ւք ինչ իրավունք ունեք». Նիկոլ Փաշինյանը` Գեղամ Մանուկյանին

«Հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մի օր լարելու ա: Ի՞նչ ա նշանակում՝ սա (նկատի ունի Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու-խմբ.), թե սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Հայ ժողովուրդը որոշում չի կայացրել: Հայ ժողովուրդը որոշում չի կայացրել, նա 2021 թ-ին ուրիշ որոշում է կայացրել, այն, ինչը ձեր ծրագրում էր, ու չեք իրականացրել»,- շարունակելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը՝ ԱԺ-ում հայտարարեց Գեղամ Մանուկյանը:
«Հայ ժողովուրդը դե յուրե որոշում կայացնելու մեխանիզմ չունի: Դե յուրե որոշում կայացնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետությա՛ն ժողովուրդը: Այ, ձեզ պետք է էդ արտապետական մոտեցումը, ինչից դաշնակցությունը միշտ օգտվել ա: Ո՞վ ա որոշել... Ի՞նչ իրավունք ունեք դուք՝ խոսել, հայ ժողովրդի իրավունքի անունից: Ես կարող եմ ասել՝ ես ինչ իրավունք ունեմ՝ խոսելու հայ ժողովդրի անունից: Դուք ի՞նչ իրավունք ունեք՝ խոսել հայ ժողովրդի անունից»: