«Եթե որևէ դուրսպրծուկ ընտրողի կամքին բռնանա, կհայտնվի ասֆալտին»․ Նիկոլ Փաշինյանը`տարածված ձայնագրության մասին
![]() «Իմ գործառույթն է ապահովել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ազատ կամարտահայտման հնարավորություն ունենան, և ես կարող եմ ասել, որ որևէ դուրսպրծուկ չի կարող Հայաստանի ընտրողի կամքին բռնանա: Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ո՞րտեղ՝ ասեմ, ասֆալտին, ամենաարագը այդտեղ է: Մնացածը թող գյումրեցիներն ասեն»,- այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրությանը։ «Ես երաշխավորում եմ, որ և՛ գյումրեցիները, և՛ փարաքարցիներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն կունենան: Մեր դիրքորոշումն էլ հետևյալն է, որ ժողովրդի արտահայտած ցանկացած կամք ի գիտություն ենք ընդունելու, և ժողովրդի ասածը մեզ համար օրենք է»,- ասաց Փաշինյանը:
|
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30