«Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո՛, կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Մեր ընդիմության տրամաբանությամբ ստացվում է, որ Ալիևը հայ ժողովրդի ամենամեծ պաշտպանն է, ասում են՝ ինչ ասել է Ալիևը, բերել ներառել եք այս փաստաթղթում, ու ձեր ասածներից ոչ մի բան չի ներառվել»,- այս մասին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր ընդիմությունը կարծում է, թե այս բանակցությունները ինչ-որ զիջման մասին են, այսինքն՝ հայ ժողովուրդը ձեզ մանդատ է տվել գնալ Ադրբեջանից ինչ-որ զիջում պահանջել կամ զիջում կորզել։ Իմ տպավորությամբ՝ ձեր առաքելությունը, ձեր մանդատը ՀՀ 29 743 քառ․ կմ-ն է, ինքնիշխանությունն է և խաղաղությունը»,-ասաց Գաբրիելյանը և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց. «Գոնե ընդհանրական սկզբունքային մակարդակով՝ կարո՞ղ եք ասել, թե այդ 17 կետերը ինչին են վերաբերում և արդյոք այդտեղ կա թեկուզ մի տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը»: Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց. «Նայած ինչի հետ մենք համեմատենք․ այսինքն՝ ո՞րն է մեր չափանիշը․․․ Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, այո՛, կարող ենք ասել, որ դա զիջում էլ է, կապիտուլյացիա էլ է: Եթե խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որևէ բան չի զիջվել: Ընդ որում՝ ոչ թե խաղաղության պայմանագրի տեսակետից, այլև ընդհանրապես»: |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30