«Ձեր «պատասխանը» երբեք այսքան խոսուն չէր եղել»․ Հովիկ Աղազարյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի լռության
![]() «Խաղաղության պայամանգրի նախագծի վերջնական տեքստի հետ կապված վերջին երկու հոդվածներից մեկը վերաբերում էր նրան, որ կողմերը պարտավորվում են հետ կանչել դատական հայցերը միջազգային դատարաններից։ Հնարավո՞ր է, որ ունենանք այսպիսի իրավիճակ. ադրբեջանական կողմը հետ կանչի դատական հայցերը, մենք հետ կանչենք դատական հայցերը, և դրանից հետ Բաքվում ընթացող «դատավարության» արդյունքների հիման վրա ադրբեջանական կողմը նոր հայցեր ներկայացնի»։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հարցն ուղղելով Նիկոլ Փաշինայնին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հարցն իրավական բնույթ ունի, և կոչ արեց հարցը գրավոր դիմել Կառավարությանը։ «Իսկ կարո՞ղ եմ արձագանքել։ Կանոնակարգը չե՞նք պահպանում։ Ես պատասխանից բավարարաված եմ, շատ լավ պատասխան էր, արձագանքե՞մ»,- ասաց Աղազարյանը։ «Ո՞ւմ արձագանքեք, ամբիոնի մոտ մարդ չկա․․․»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ Հովիկ Աղազարյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին հայտարարեց․ «Ձեր «պատասխանը» երբեք այդքան խոսուն չէր եղել․․․ Կխնդրեի կարդաք ձեր «Երկրի հակառակ կողմը» գրքի այն հատվածը, որը խմբակցության նիստերից մեկի ժամանակ ես մեջբերել եմ»։ |
«Ընդդիմության մեջ լարվածություն չկա․ համաձայնության կգանք». Մարտուն Գրիգորյան (տեսանյութ)
3009:30«Գյումրիի 31/69 տեղամասում վստահված անձանց ու դիտորդների համար նստելու տեղ չկա»․ «ՀայաՔվե» (տեսանյութ)
5909:06«Ղարաբաղյան շարժումը շարունակվելու է, քանի դեռ այդ մարդկանց չես ապահովել տներով ու աշխատանքով»․ Սամվել Բաբայան (տեսանյութ)
7908:48«Տեսանկարահանման կարգի խախտումներ են արձանագրվել»․ ՊԶՄԿ
7408:18Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ են․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9308:06«Վազգենի նմանների կարիքը շատ կա հիմա»․ Մարինե Պետրոսյան
18901:30