Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել
![]() Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ պետությանը վնաս պատճառելու համար՝ կապված 2021-2024 թվականներին Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետարանի կազմակերպած 33 համերգների հետ։ Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ «քաղաքապետարանի ինն աշխատակիցները, ովքեր գտնվում են հետաքննության մեջ, կօգտվեն շրջանային վարչական դատարան բողոք ներկայացնելու իրենց օրինական իրավունքներից»: Անկարայի նահանգապետարանի որոշումը կայացվել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Անկարայի քաղաքապետարանի քաղաքապետ Մանսուր Յավաշը ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։ Համերգային ծրագրերն ստուգած տեսուչները պնդում են, որ որոշ հայտնի կատարողներ, իբր, մեծ հոնորարներ են ստացել Անկարայի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել վարչական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել իր աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
