Ավարտվել է ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ ենթադրյալ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու քրգործի նախաքննությունը
![]() ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ: Ա.Ծ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»: |
«Առաջնագծի որևէ հատվածում թշնամու զորքի խոշոր կուտակումներ չկան»․ Նաիրի Հոխիկյան
10309:24Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար. «Հրապարակ»
8609:12Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին. «Հրապարակ»
8809:06Հայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. «Ժողովուրդ»
12609:00«Ճապ»-ը, Էջմիածնի քաղաքապետն ու տեսախցիկի անհետացած կրիչը․ «Ժողովուրդ»
10208:54Ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
13108:18