Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կմեկնի ԱՄՆ
![]() Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-26-ը պաշտոնական այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սա կլինի առաջին երկկողմ այցը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Այցի ընթացքում նախատեսվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններում հնարավոր ռազմավարական քայլերը և առաջիկայում սպասվող նախագահների հանդիպման նախապաաստման աշխատանքները։ Այցի շրջանակներում Ֆիդանը կհանդիպի ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ։ Նախատեսվում է, որ օրակարգային հարցերի թվում կլինեն Ուկրաինայում և Պաղեստինում տիրող իրավիճակը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային զարգացումներև ու այդ համատեքստում համագործակցության հնարավորությունները։ Նախատեսվում է, որ Ֆիդանը Վաշինգթոնում ներկայացնելու է Թուրքիայի մոտեցումները տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև ընդգծելու է Թուրքիայի աջակցությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը և կայունությանը, առաջարկելու է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կընդգծի Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժեր» (YPG) լուծարման, գյուլենականների դեմ պայքարի հարցում համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։ |

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
15104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
12604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
12704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
14704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
12803.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
14003.11.2026, 12:54
