«2024-ին կնքվել են ռազմական տեխնիկայի մատակարարման մի շարք պայմանագրեր»․ Սուրեն Պապիկյան
![]() ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ չնայած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ադրբեջանական կողմի՝ ժամանակ առ ժամանակ տարածած տեղեկությունների, 2024 թվականի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն։ «ՀՀ զինված ուժերում արմատական համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով 2024 թվականի ընթացքում մշակվել, հավանության է արժանացել ու հրապարակվել է բանակի կերպափոխման հայեցակարգը, մշակվել է նաև հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը։ Սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման ու նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության ու ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ ու ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ, շարունակվել են ինժեներական-ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտկան տեղակայման վայրերի կառուցման, վերանորոգման աշխատանքներ»,- հայտնեց նախարարը։ |
«Ինչպե՞ս եք դիմադրելու ընտրություններին նիկոլական ռեպրեսիվ համակարգի միջամտությանը»․ Կարեն Վրթանեսյան
2721:36«Լրագրողական հանրույթի ոչ մեծ քանակի ներկայացուցիչներ ևս ունեն էթիկական նորմերի պահպանման խնդիր»․ Անդրանիկ Քոչարյան
4621:24«Գաղութացման, պետությունն օտարին հանձնելու ակնհայտ մոտեցում է դրսևորում»․ Ալեն Ղևոնդյան
6021:00«Գնա՛ Գյումրի ու մի հատ երեկվա ԱԺ-ի քո սայլուգ mood-ով ելո՛ւյթ տուր»․ Վլադիմիր Մարտիրոսյան
8220:48«Արցախի պատգամավորները պետք է ամոթից գետինը մտնեն, բերանները չբացեն»․ Տիգրան Պետրոսյան
7920:36«Գյումրիում կատարվածն ահաբեկում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր հանդգնել են Նիկոլին չլսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
10120:24