Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 21 մարտի, 2025 թ.

«Ատբոյից առաջ կրկնեք՝ դավաճանի հրամանը ենթակա չէ կատարման»․ Հովհաննես Իշխանյան

93
Երեկ, 16:42
«Ատբոյից առաջ կրկնեք՝ դավաճանի հրամանը ենթակա չէ կատարման»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, հրապարակախոս, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վստահ եմ Բանակում բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի հարձակման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրամանը կատարելը նշանակում է հայտնվել Ռուբեն Վարդանյանի կողքին՝ Բաքվի զնդանում։
Վարդանյանի կողքն իսկապես ավելի ապահով է, քան ՔՊ-ի Հայաստանում, բայց, ամեն դեպքում, միտքն այն է, որ Հայաստանն ապահով դառնա, երբ բանակը կկատարի Հայաստանի քաղաքացիներին պաշտպանելու իր առաքելությունը, ոչ թե տրվի դավաճանի հրամաններին։
Անցած տարի դավաճանի հրամանով Տավուշի տարածքները հանձնած սպաները, ինչի արդյունքում կոչումները նրանց բարձրացրին, գեներալի կոչումով կնստեն Բաքվի բանտ, եթե շարունակեն անցած տարվա պես։
Ատբոյից առաջ կրկնեք՝ դավաճանի հրամանը ենթակա չէ կատարման»։