«Իմամօղլուի ձերբակալությունն Էրդողանի հետ կապելը լկտիություն է»․ Թուրքիայի արդարադատության նախարար
![]() Պնդումները, թե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, լկտի են։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը։ «Դատարանի հարուցած գործերը և հետաքննությունները մեր նախագահի հետ կապելը, մեղմ ասած, լկտիություն է և սահմանների չիմացություն»,- ասել է Թունչը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Դատական իշխանությունը ոչ մեկից հրամաններ կամ հրահանգներ չի ստանում, այն չեզոք է և անկախ», ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան իրավական պետություն է, որտեղ անմեղության կանխավարկածը հարգվում է։ Էքրեմ Իմամօղլուն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (Թուրքիայի խորհրդարանում՝ մեծությամբ երկրորդը) առաջնորդներից է, ով համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետն ու ևս 100 բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվել են և դատարան տեղափոխվել ոստիկանության ուղեկցությամբ։ Իմամօղլուն կասկածվում է ահաբեկչության, կոռուպցիայի և փողերի լվացման մեջ: Ի պաշտպանություն Իմամօղլուի Թուրքիայում զանգվածային ցույցեր են սկսվել։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
