Կրկին ինքնավնասման դեպք` ՔԿՀ-ում
![]() «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Հ. Մկրտիչյանը 2025թ. մարտի 15-ին ժամը 13:20-ի սահմաններում ինքնավնասում է կատարել: «Հետքի» տեղեկություններով՝ նա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է երկու ձեռքի նախաբազուկները, կրծքավանդակը: Պատճառն այն է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին, բացի այդ քրեական վարույթով անցնում են նաև ազդեցիկ մարդիկ, ովքեր կարողացել են իրենց հարցերը լուծել՝ հիմնական մեղքը բարդելով Մկրտիչյանի վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման ու ինքնասպանությունների դեպքերն ավելանում են: Մասնավորապես՝ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում 2024թ. (դեկտեմբերի 19-ի դրությամբ) ինքնավնասում էր կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023թ. 155-ի համեմատ: Ինքնավնասման դեպքերը ևս աճել էին: Նշված ժամանակահատվածում արձանագրվել էր 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
