Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը»․ Արսեն Թորոսյան

81
Երեկ, 16:42
«Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը»․ Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տեղեկատվական սադրանք որակեց Ադրբեջանի մեղադրանքները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում սահմանագոտու հատվածներում․ «Առաջին անգամը չէ, որ մենք Ադրբեջանի կողմից արձանագրում ենք նման դեստրուկտիվ գործելաոճ․․․ Այս ամենով նպատակ ունեն խաթարելու մեր երկրի ներսում կայունությունը։ Նման դեպքեր էլի են եղել, որ բոլորս ահ ու սարսափի մեջ ապրենք»,- ասաց նա՝ նշելով մի քանի այլ պատճառ․ «Ադրբեջանի համար մի քիչ անսպասելի էր խաղաղության պայմանագրի արագ համաձայնեցումը և նրանք խնդիր են տեսնում իրենց անսպասելիությունից դուրս գալու, իրենց քաղաքական գինը տարբեր դերակատարների մոտ թանկացնելու․․․Կարևորը մեր արձագանքն է։ Մենք նշել ենք, որ որևէ ռազմական գործողություն չենք սկսելու մեր հարևանների նկատմամբ, ճանաչել ենք նրանց տարածքային ամբողջականությունը»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ պաշտպանական գերատեսչությունը ցանկացած դեպքում պետք է պատրաստ լինի արձագանքելու սահմանային իրավիճակին։

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը