Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

24 ժամ ջուր չի լինի Երևանի, Զովունիի, Քասախի մի շարք հասցեներում

76
Երեկ, 23:36
24 ժամ ջուր չի լինի Երևանի, Զովունիի, Քասախի մի շարք հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 20-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ զանգվածների, Հ. Մելքումով փողոցի, Եղվարդի խճուղու, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի, «Օլիմպավան» և «Reebok» մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքի,

Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը: