Ռուսները խոցել են ուկրաինական F-16 կործանիչ
![]() Բելգորոդի շրջանի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է ուկրաինական F-16 կործանիչ։ Ուկրաինացի օդաչուն զոհվել է ավիավթարի հետևանքով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ SHOT-ի՝ կործանիչը խոցվել է Ս-400 հրթիռով Սումիի մարզի երկնքում։ Մի քանի ժամ առաջ «Արխանգել Սպեցնազ» թելեգրամ-ալիքը հայտնել էր, որ ամերիկյան F-16-ները Սումիի շրջանում ռուսական ինքնաթիռներ որսացողների դեր են կատարում։ Նրա խոսքով, ուկրաինական բանակը դեռևս չի օգտագործում կործանիչներ ավիառումբեր նետելու համար, քանի որ այդ գործառույթն իրականացնում է խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ավիացիան։ Փետրվարին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը 2024 թվականի ամռանը սխալի պատճառով ոչնչացրել է սեփական F-16-ը։ Ըստ հեղինակների՝ Ալեքսեյ Մեսի ղեկավարած կործանիչը խոցվել է Patriot զենիթահրթիռային համակարգից արձակված հրթիռից։ Նախկինում հաղորդվում էր, որ F-16-ները ակտիվ են եղել Կուրսկի շրջանի սահմանների մոտ։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
