Թուրքիայում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև
![]() Թուրքիայում բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահների միջև, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հիշեցնենք՝ Ստամբուլում ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կողմնակիցները շարունակում են ցույցերը։ Քաղաքապետն արդեն հանդես է եկել հայտարարությամբ. «Ես լավ եմ տրամադրված... Այս գործընթացից մենք ավելի ուժեղ դուրս կգանք... Ազգի կամքն ավելի ուժեղ է, քան մեկ մարդը»: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեդդին Ալթունն էլ հայտարարել է, որ «պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ զրպարտչական արշավները կդադարեցվեն»։ Ալթունն ասել է, որ «առանց ընթացող հետաքննության բովանդակությանն ու մանրամասներին ծանոթանալու արված քաղաքական-գաղափարական գնահատականների թվում կան նախագահ Էրդողանի հասցեին զրպարտչական մեղադրանքներ»։ «Մենք պաշտպանելու ենք Էրդողանի իրավունքները և հակազդելու ենք զրպարտչական արշավներին»,- հավելել է նա։ — Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025 — Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025 — Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025 — Newsfeed (@Newsfeed883920) March 19, 2025 |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
