Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

Ցուցարարները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը

84
Երեկ, 21:42
Ցուցարարները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը

Քննչական կոմիտեի շենքի դիմաց շարունակվում է Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին պատժելու պահանջով բողոքի ակցիան։
Ցուցարարները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը։ Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը։

«Երբ որ Քննչական կոմիտեից որևէ ներկայացուցիչ, որևէ պաշտոնատար անձ կիջնի և հանրության առջև կպատասխանի մեր հարցերին, այսինքն՝ կհայտնի այդպիսի պատրաստակամություն, ակցիայի մասնակիցները կբացեն ճանապարհը»,- դիմելով ոստիկաններին՝ վստահեցրեց փաստաբան Ռոման Երիցյանը։

Ցուցարարները փակել են Քննչական կոմիտե տանող ճանապարհը