ԱՄՆ-ն հրթիռակոծում է Սանան
1019
Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ., 00:51
![]() ԱՄՆ զինուժը մի շարք հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Նրա պնդմամբ՝ ամերիկացի զինվորականներն օդից հարձակվել են Աս-Սաուրա շրջանում միջոցառումների համար կառուցվող սրահի վրա։ Գնդակոծության հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել են նաև հարակից շինությունները։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաադա նահանգին, որտեղ կարող են թաքնված լինել «Անսար Ալլահ»-ի առաջնորդները։ |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
