Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին». Արմեն Այվազյան

140
Երեկ, 01:06
«Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին». Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-ն սկսեց լայնածավալ օդային պատերազմ Եմենի դեմ։
Այս գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը՝ մեկ գիշերվա ընթացքում սպանելով առնվազն 350 պաղեստինցի։
Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան՝ մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։
Փաշինյանն ու ՔՊ-ն քնեցնում են հայ ժողովրդին՝ խաղաղության պայմանագրի մասին հեքիաթներ պատմելով, իսկ խորհրդարանական «ընդդիմությունը» զբաղված է ժամավաճառությամբ։
Տխուր և անպատրաստ վիճակ է։
Այնինչ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն զենք ունենալ, այլ նաև ոգի, միասնություն և կամք՝ ամեն գնով պաշտպանելու մեր հայրենիքը, ազգային արժանապատվությունը և ազատությունը։
Հայաստանին հայկական ռազմաքաղաքական ղեկավարություն է պետք...»:

Աղբյուրը`   Արմեն Այվազյան