Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.

«Բաքվի դատավարական գործընթացն ուղղված է Հայաստանի Հանրապետության վերջնական կործանմանը». Էրիկ Բեգլարյան

204
Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ., 03:06
«Բաքվի դատավարական գործընթացն ուղղված է Հայաստանի Հանրապետության վերջնական կործանմանը». Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի դատարաններում Արցախի քաղաքական և ռազմական վերնախավի բեմականացված ու շինծու դատավարական գործընթացը ուղղված է Հայաստանի Հանրապետության վերջնական կործանմանը։
Այս դատավարությունները նպատակ ունեն միջազգային հարթակում հայկական կողմին ներկայացնելու՝ որպես հանցագործ և ապօրինի ուժ, ինչն իր հերթին կարող է ծառայել որպես քարոզչական և իրավական հիմք՝ Հայաստանի դեմ ապագա լայնածավալ հարձակման համար։
Ադրբեջանը, գործի դնելով կեղծ մեղադրանքներ և ուղղորդված դատական գործընթացներ, փորձում է լեգիտիմացնել իր հանցավոր գործողությունները»:

Աղբյուրը`   Էրիկ Բեգլարյան