Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Թուրք լրագրողներին «Մարգարա» տարաք, հայ լրագրողներին՝ թույլ չեք տալիս»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին

108
Երեկ, 14:42
«Թուրք լրագրողներին «Մարգարա» տարաք, հայ լրագրողներին՝ թույլ չեք տալիս»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին

«Թուրք լրագրողներին «Մարգարա» անցակետ էիք տարել, սակայն հայ լրագրողներին թույլ չեք տալիս գնալ, տեսնել իրավիճակը»,- դիմելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին՝ ասաց լրագրողը։ «Լրագրողներին ՊԵԿ-ը չի տարել, դա մեր գործառույթի մեջ չի մտնում»,- պատասխանեց Հակոբյանը։ Իսկ հարցին, եթե հայ լրագրողները դիմեն, իրենց թույլ կտա՞ն, պաշտոնյան ասաց, «Գնաք՝ ի՞նչ անեք․․․համապատասխան ձևով դիմեք, կպատասխանենք»։ Իսկ թուրք լրագրողները համապատասխան ձևով դիմե՞լ էին, նմանատիպ գրություն ստացե՞լ էիք, հարցրեցին լրագրողները։ ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ կառավարության կողմից է եղել հարցումը։ Հակոբյանը նաև հայտնեց, որ տեղյակ չի եղել, որ հայ լրագրողներին թույլ չեն տվել այցելել «Մարգարա» անցակետ։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրուցը