«Եթե Գյումրու ընտրություններում ՔՊ-ն պարտություն կրի, վարչապետը կգնա արտահերթ ընտրությունների»․ Հովիկ Աղազարյան
![]() Եթե Գյումրու ընտրություններում ՔՊ-ն պարտություն կրի, վարչապետը կգնա արտահերթ ընտրությունների։ Նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ չի ասի, թե ինչ հիմքով է նման տեսակետ հայտնում․ «Պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է, որի համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվում է Գյումրու ընտրություններում և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը, այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատներից։ Չեմ ասի ինչ հիմքով եմ նման տեսակետ հայտնում, կասեմ, երբ այդ բանը տեղի ունենա, որպեսզի կարողանամ հիմնավորել իմ տեսակետը։ Չեմ ուզում հուշել, քանի որ չեմ ուզում, որ լինեն արտահերթ ընտրություններ»,- ասաց Աղազարյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին ամենաբարձրն է։ |
«Բաքվի դատավարական գործընթացն ուղղված է Հայաստանի Հանրապետության վերջնական կործանմանը». Էրիկ Բեգլարյան
6103:06«Հենց նմանատիպ քաղաքականության հետևանքով է Հայաստանը կորցրել Արցախը». «ՀայաՔվե»
7802:24«Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին». Արմեն Այվազյան
6901:06«Ագրեսիայի ցանկացած ակտ կունենա ծանր հետևանքներ». ՄԱԿ-ում Իրանի դեսպան
9800:48«Որոշ բացահայտումներ կանեմ գլխավոր դատախազի ներկայությամբ»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
135Երեկ, 23:54«Մարզային թերթերի աջակցությունը դադարեցրին, որ թուրքական լրատվամիջոցներին ֆինանսավորեն»․ Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:48