Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ.

«Դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից»․ Հովհաննես Ավետիսյան

178
Այսօր, 13:06
«Դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնած Անվստահության արտահայտման ակցիայի տաղավարին մոտեցա, տղաների հետ էի խոսում:
Երկու երիտասարդ մոտեցան, հարցրին, թե որն է այս ակցիայի նպատակը: Ես առաջ եկա և պատասխանեցի, որ քարոզչական նպատակ ունի սա: Հետո աղջիկը հարցրեց, իսկ վերջնանօատակը որն է: Պատասխանել եմ մեկ բառով՝ Հեղափոխություն:
Հետո հարցրի արդյոք կուզենա կոնտակտային տվյալ թողնել, եթե կուզենա անհմազանդության գործընթացների մասնակից լինել: Պատասխանը դրական էր:
Հարգելի գիտակից հայեր, բացարձակապես պարտադիր չէ սպասել ընտրություններին ձեր կամքը արտահայտելու համար: Այս պետությունը մերն է և մենք ենք տերը մեր երկրի, և դա նշանակում է, որ ցանկացած պահի միացյալ կամաարտահտմամբ կարող ենք հեռացնել այս իշխանություններին:
Գտեք և ճանաչեք միմյանց, դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից»: