Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ.

«Սրանց նույնիսկ «խաղաղությունից» է պատերազմի հոտ գալիս». Վլադիմիր Մարտիրոսյան

155
Այսօր, 12:30
«Սրանց նույնիսկ «խաղաղությունից» է պատերազմի հոտ գալիս». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սրանց նույնիսկ «խաղաղությունից» է պատերազմի հոտ գալիս: Նայում ես իբր «խաղաղություն» է, խորանում ես մեջը տեսնում ես պատերազմ:
Որքան լայն են սրանք ցուցադրում իրենց «խաղաղասիրությունը», այդքան կոշտ է Ադրբեջանը այն ուղարկում գրողի ծոցը: Որքան շատ են արտաքին աշխարհին ցուցադրում «խաղաղասիրությունը» իրենց տեր կանգնելու ակնկալիքով, այդքան հեռու հասցեով է ուղարկում աշխարհը սրանց: Որքան շատ են համոզում այս հասարակությանը, որ իրենք «խաղաղություն» են ուզում բերել, այդքան շատ է հասարակությունը սպասում պատերազմի»: