Երևան`   +8 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 19 մարտի, 2025 թ.

«Էրդողանի գլխավոր հակառակորդին կարգելվի մասնակցել նախագահական ընտրություններին»․ Մհեր Աբրահամյան

100
Այսօր, 10:48
«Էրդողանի գլխավոր հակառակորդին կարգելվի մասնակցել նախագահական ընտրություններին»․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի թելեգրամյան գրառումը․ «Էրդողանը փորձում է ազատվել իր գլխավոր հակառակորդից՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլույից: Այսօր վաղ առավոտյան վերջինս ձերբակալվել է, իսկ Ստամբուլի նահանգային ղեկավարությունը 4 օրով արգելել է ցանկացած տեսակի ցույցեր, հավաքներ:
Իմամօղլուն իրականում բավականին մեծ վարկանիշ ունի Թուրքիայում և հանդիսանում է Էրդողանի հիմնական հակառակորդը հաջորդ նախագահական ընտրություններին:
Այս քրեական գործով, կարծես թե, Իմամօղլուին կարգելվի մասնակցել նախագահական ընտրություններին:
Կարծում եմ շուտով Թուրքիայում, հատկապես արևմտյան շրջաններում կսկսվեմ բողոքի ալիքներ ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետի»:

Աղբյուրը`   Մհեր Աբրահամյան