Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 20 մարտի, 2025 թ.

«Թրամփի բացասական վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ շատ խոր արմատներ ունի»․ Սուրեն Սարգսյան

134
Երեկ, 10:30
«Թրամփի բացասական վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ շատ խոր արմատներ ունի»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է Թրամփի վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ հենց այսպիսին։
2024թ. նոյեմբերի ընտրություններին ընդառաջ Զելենսկին ԱՄՆ-ում էր։ Նրա քաղաքական շփումները Թրամփի թիմը մեկնաբանում էր իբրև թաքնված քարոզ Հարիսի օգտին, չնայած Զելենսկին հանդիպել էր թե՛ Թրամփին, թե՛ Հարիսին։ Այս այցին ամերիկյան մամուլն ու քաղտեխնոլոգները հետևում էին աննախադեպ ուշադրությամբ։
Իրականում Թրամփի խիստ բացասական վերաբերմունքը Զելենսկու նկատմամբ շատ խոր արմատներ ունի։
2019թ. Թրամփը խնդրել էր Զելենսկուն հետաքննել Բայդենի և նրա որդի Հանթերի գործունեությունը և մերժում էր ստացել, ինչի արդյունքում ներքաղաքական ճգնաժամն այնքան խորացավ, որ այս սկանդալի հետևանքով Թրամփին ենթարկեցին իմփիչմենթի։ Այս էջը համարվում է Թրամփի նախագահության ամենաամոթալի էջը:
Ըստ էության, հենց այս պատճառով նա Զելենսկուն համարում է 2019թ. իր դեմ իրականացված իմփիչմենթի հիմնական մեղավորը։
Անձնական բացասական վերաբերմունքը, բնականաբար, միակ պատճառը չէ, սակայն Թրամփի նման տեսակի անձնավորված մոտեցումը ևս անհրաժեշտ է հաշվի առնել՝ նրա քաղաքական հայացքներն ու հոգեբանական դիմանկարը ճիշտ գնահատելու համար»։

Աղբյուրը`   Սուրեն Սարգսյան