Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

Արարատ Միրզոյանը՝ պայմանավորվածությունների կյանքի կոչման ժամանակահատվածի առնչությամբ շահարկումների մասին

107
Երեկ, 22:42
Արարատ Միրզոյանը՝ պայմանավորվածությունների կյանքի կոչման ժամանակահատվածի առնչությամբ շահարկումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում ամրագրված պայմանավորվածությունների կյանքի կոչման ժամանակահատվածի առնչությամբ շահարկումների վերաբերյալ նշել է. «Ուզում եմ վստահեցնել՝ համաձայնագրում նախատեսված, համաձայնեցված որևէ դրույթ, որևէ պայմանավորվածություն կարող է կյանքի կոչվել համաձայնագրի ստորագրումից, վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Չէի կարծում, որ այս թեմայով շահարկումներ կլինեն և անհրաժեշտություն կլինի սրան անդրադառնալ»: