Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 նոյեմբերի, 2026 թ.

Զելենսկին հաստատել է ուկրաինական բանակցային խմբի կազմը

1007
Շաբաթ, 15 մարտի, 2025 թ., 20:19
Զելենսկին հաստատել է ուկրաինական բանակցային խմբի կազմը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի պատվիրակության կազմը՝ միջազգային գործընկերների հետ խաղաղ բանակցություններ վարելու նպատակով, սակայն չի հստակեցրել՝ կոնկրետ ում հետ։ Համապատասխան հրամանը հրապարակված է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում։

Բանակցային խմբում ընդգրկված են Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։