Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Փաշինյանն օգտագործվում է հայոց պետության հիմքերը խարխլելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան

115
Այսօր, 00:13
«Փաշինյանն օգտագործվում է հայոց պետության հիմքերը խարխլելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում հատված է տարածել իր հարցազրույցից՝ կից գրառմամբ․ «Նիկոլ Փաշինյանն իրական կդնի Հայաստանի անունը, թե ազգային ինքնության տարբեր բաղադրիչների հանդեպ ոտնձգություններ կանի, իրենք փորձում են Նիկոլ Փաշինյանի միջոցով մեզ համոզել մտածել այնպես, ինչպես իրենք են ուզում, որ՝ մենք միշտ սխալ ենք ապրել, որ պայքարն անիմաստ է, որ մեր վրա եթե հարձակվում են, պետք է խեղճանալ, կզել, մի հատ էլ իրենց կոշիկները համբուրել, որ առհասարակ մենք չպետք է արժանապատվություն ունենանք, որպես ժողովուրդ՝ չպետք է նպատակներ դնենք ու գնանք դրան: Ուզում են ապացուցել, որ գոնե վերջին 30 տարում հայ ժողովուրդը և հայոց պետությունը սխալ հիմքերի վրա է, ու Նիկոլ Փաշինյանն օգտագործվում է այդ հիմքերը խարխլելու համար, ինքը շատը դրա համար է նրանց պետք»։