Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Տորոնտոյի հայ երիտասարդները հայ գերիների խնդրի մասին իրազեկման ակցիա են անցկացրել»․ Մանե Թանդիլյան

66
Երեկ, 22:06
«Տորոնտոյի հայ երիտասարդները հայ գերիների խնդրի մասին իրազեկման ակցիա են անցկացրել»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին։
Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան