Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 16 մարտի, 2025 թ.

«Տավուշի մարզի 76 դպրոցներից 18-ը տնօրեն չունեն». Ոսկան Սարգսյան

66
Երեկ, 23:04
«Տավուշի մարզի 76 դպրոցներից 18-ը տնօրեն չունեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խայտառակություն, Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցներից 18-ը տնօրեն չունեն։
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2025 թվականի փետրվարի 26-ի դրությամբ՝ Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող 76 հանրակրթական դպրոցներից 14-ում առկա է տնօրենի թափուր հաստիք: Դրանք են՝ Կայանավանի, Այգեձորի, Ջուջևանի, Լճկաձորի, Տավուշի, Վերին Կարմիրաղբյուրի, Նավուրի, Դիլիջանի թիվ 2-ի, Թեղուտի, Հովքի, Ոսկեվանի, Բերդի թիվ 3-ի, Չինչինի և Բերքաբերի դպրոցները: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկացել եմ, որ մարտի 5-ից հետո թափուր են դարձել նաև Իջևանի թիվ 1 հիմնական, Բաղանիսի միջնակարգ, Դիլիջանի թիվ 4 հիմնական, Այգեհովտի միջնակարգ դպրոցների տնօրենների հաստիքները»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան