«ՆԱՏՕ-ի 25 երկրների առաջնորդներ պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները»․ #Bloomberg
912
Շաբաթ, 15 մարտի, 2025 թ., 21:02
![]() ՆԱՏՕ-ի 25 երկրների առաջնորդներ պայմանավորվել են խստացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Քաղաքական գործիչը մամուլի ասուլիսում խոսել է առցանց հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխհամաձայնության մասին՝ չհրապարակելով այն պետությունների ցանկը, որոնք համաձայնել են այս որոշմանը։ Սթարմերը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը ձգձգում է ուկրաինական պատերազմում ռազմական գործողությունների ավարտը։ Նրա խոսքով՝ այդ հանգամանքը Ուկրաինայի դաշնակից երկրների քաղաքական գործիչներին ստիպում է նոր պատժամիջոցներ մշակել՝ ռուսական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով։ «Մենք պետք է շարունակենք ուժեղացնել ճնշումը Պուտինի վրա, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ»,- նշել է Սթարմերը։ |

Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն․ «Ժողովուրդ»
3809:06
«Այս ամենը տեղավորվում է Նիկոլի հնարած «Իրական Հայաստանի» քաղաքական տրամաբանության մեջ»․ Արմեն Հովասափյան
6908:30
«Կառավարությունն ում համար է բարերար, ում համար՝ վնասատու և չարագործ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
14403:06
«Սեփական մեղքը փորձում են բարդել նրանց վրա, ովքեր ծառայել են հայրենիքին»․ Միհրան Մախսուդյան
12002:06
«Ջրային ռեսուրսներին վերաբերող հարցերը լուրջ նշանակություն ունեն Բաքվի համար»․ Վարդան Ոսկանյան
14001:06
Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը (տեսանյութ)
21700:31
