«Խաղաղության պայմանագիրն արժանանալու է նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագրին»․ Արամայիս Աղաբեկյան
![]() Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտի 13-ին Ալիևը «Եվրոնյուզ»-ին հարցազրույց էր տվել և երանի տվել Խորհրդային Միության տարիներին՝դրանք անվանելով խաղաղության փոխգործակցության և կայունության տարիներ։ Մեր «բռնապետ ախպերը» նաև գոյություն ունեցող միջազգային կառույցների կաթվածահարությունից է խոսել, նաև նոր աշխարհաքաղաքական իրականությանը հարմարվելու կարևորությունից՝ շեշտը դնելով տարածաշրջանային դերակատարներով հարցերը լուծելու վրա։ Եթե թարգմանենք այս քաղաքական մեկնաբանությունները մարդկային լեզվի, կստացվի, որ Իլհամն ասում է՝ Թուրքիան և Ռուսաստանն են լինելու «Խաղաղության պայմանագրի» ճարտարապետները։ Նիկոլս էլ, չնայած աշխարհի բոլոր կենտրոնների ողջույններին,«բարի լուրով» մեզ հետ կիսվելու ընթացքում ընդունեց թուրք լրագրողներին և խոսեց Պուտինի հետ՝ ցույց տալով, որ ինքն էլ այս կոնֆիգուրացիայի մեջ է։ Ասածս ինչ է, սիրելի ընկերներ. ես մտածում եմ, որ մինչև տարվա վերջ մեծ է հավանականությունը «խաղաղության պայմանագրի» կնքման, որը նոյեմբերի 9-ի շարունակությունն է լինելու, ու արժանանալու է նույն ճակատագրին, ինչին արժանացել է 44-օրյայի ավարտը ազդարարած և «խաղաղություն» բերած պայմանագիրը։ Մեզ էլի քցելու են, 17 կետից մենք մեր բաժինը անելու ենք, ադրբեջանցիք սովորության համաձայն՝ ոչ։ Կետերի մեջ էլի նոյեմբերի 9-ի վերջին կետի պես մեկը կլինի, որ Ադրբեջանը մի կերպ կմեկնաբանի, ՀՀ-ն մեկ այլ ձև, որն էլ առիթ կտա Իլհամի կողմից ագրեսիվ գործողությունների, ու էլի հերթական անգամ թուրքական քցոցին կմարսվի։ Աշխարհն էլ կհայտարարի, թե՝ «Մենք ինչ անենք, դուք գնացիք պայմանավորվեցիք, բա մենք ով ենք, որ չողջունենք»»։ Աղբյուրը` Արամայիս Աղաբեկյան |
«Անհետ կորած զինծառայողների ծնողներն իշխանության հետքայլը համարում են վերջին հնարավորության մարում»․ Տիգրան Աբրահամյան
4910:00Թրամփը հայտնել է Իրաքում ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին
8709:37Հաջորդ շաբաթ խորհրդարանում բուռն է լինելու․ «Ժողովուրդ»
5809:00«Մեզ իրական բանակցային գործընթաց է անհրաժեշտ»․ Մետաքսե Հակոբյան
7208:42«Խնդիրն այն է, որ շարունակում ենք փնտրել մեր մասնակցությունը չպահանջող լուծումներ»․ Սուրեն Պետրոսյան
15603:12«Արևմուտքի հետ դաշինքը Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու միակ ռեալ ուղին է»․ Արման Բաբաջանյան
18602:18