Փլուզում՝ Առինջ գյուղում
![]() Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ երկհարկանի տան 2-րդ հարկի հատակի (40 քմ) հիմնական երկաթբետոնե կրող կառուցատարրերը մասամբ փլուզվել են, առկա է կրկնակի փլուզման վտանգ, վատառողջ քաղաքացին գտնվում է փլուզված հատակի թուլացած հատվածում։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թուլացած հատվածի ամրացման աշխատանքներ և քաղաքացուն դուրս բերել անվտանգ տարածք: Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
