Բախման հետևանքով «Mercedes Vito»-ն վերածվել է մոխրակույտի․ կա 1 զոհ, 5 վիրավոր
![]() Երեկ՝ մարտի 8-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Սլավիկ Ա․-ի վարած «ԶԻԼ 130» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Վաչագան Հ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes Vito»-ում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes Vito»-ում առաջացած հրդեհը և ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։ Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «Mercedes Vito»-ի վարորդը, ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Աշոտ Ի․-ն, 18-ամյա Էլիզբար Ա․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Հովսեփ Թ․-ն, իսկ ավտոմեքենայի մեջ մոխրացածը՝ ՌԴ քաղաքացի 67-ամյա Սարգիս Ս․-ն է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
