«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը ձեռքը մեխել է հսկիչի սեղանին
![]() Մարտի 5-ին Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել: Կալանավոր Ասատուր Հովհաննիսյանը մեխել էր իր ձեռքի ափը հսկիչի սեղանին և պահանջել հանդիպում իր գործով դատախազի հետ, այս մասին «Forrights»-ին ահազանգել է Ասատուր Հովհաննիսյանի ազգականը՝ Ռոբերտ Սարգսյանը: Ասատուր Հովհաննիսյանը 33 տարեկան է, մեղադրվում է գրպանահատության համար: Ըստ մեղադրանքի, նա անցյալ տարվա հուլիսին երթուղային ավտոբուսում մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է 46800 դրամ: Ասատուրն իր մեղքը, սակայն, չի ընդունում, համարում է, որ իրեն ապօրինաբար են կալանավորել ու պահում բանտում: Նրա դեմ ցուցմունքներ տվողները ոստիկաններ են: Էրեբունու ու Նուբարաշենի դատախազությունից գործը դատարան է գնացել անցյալ տարվա սեպտեմբերին: Արդեն 8 ամիս է, Ասատուր Հովհաննիսյանը նստած է, սակայն այս 8 ամսում ընդամենը 4 դատական նիստ է կայացել: Վերջին երկու-երեք նիստերը անընդհատ հետաձգվում են: |

Ծեծի ենթարկվածը Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է
159Երեկ, 16:36
«Վարչության պետի մասնակցությամբ քննիչները ծեծել են ոստիկանին»․ Լիա Սարգսյան
215Երեկ, 15:42
3 մահ՝ մի քանի վայրկյանում (տեսանյութ)
229Երեկ, 15:40
Կիևը հրթիռակոծվել է (տեսանյութ)
245Երեկ, 14:23
Թուրքական ընկերության նավը ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել
206Երեկ, 14:05
Տեսախցիկները նկարահանել են Գավառում 10-ամյա երեխայի վրաերթի պահը (տեսանյութ)
23320.08.2026, 23:42
