Վաղարշապատում ամուսինը խանդի հողի վրա կնոջն իջեցրել է նկուղ, կապել, ծեծել, հրկիզել
![]() Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Արմավիրի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի 28-ամյա տղամարդն իր կնոջ նկատմամբ ցուցաբերել է անմարդկային վերաբերմունք։ Իրավապահները հայտնաբերել են այդ տղամարդուն, ում բերման են ենթարկել ոստիկանություն։ Փաստերի ճնշման տակ ամուսինը՝ Ա. Հ-ն, խոստովանել է, որ ինքը խանդի հողի վրա իր 28-ամյա կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծել, ձեռքերը կապել, դանակով և սղոցով սպառնացել, շինարարական ներկը և սպիրտը լցրել վրան, որից հետո հրկիզել՝ կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ և այրվածքներ: Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
