«Վաշինգթոնի նոր ղեկավարները կանգնած են մերկ պրագմատիզմի դիրքերում»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցանկացած քաղաքագիտական հետազոտություն/վերլուծություն հավաստի և գիտական է այնքանով, որքանով, որ այն հենվում է պատմության փորձի և դասերի վրա: Հակառակ պարագայում այն դառնում է հեղինակի քաղաքական համոզմունքների, զգացմունքների ու սենտիմենտալ տպավորությունների բառակույտ, որից որևէ իրատեսական կանխատեսումն էլ հնարավոր չէ: Թրամփագետ/ամերիկագետ/քաղաքագետ պոռթկումը հայաստանյան մեդիադաշտում և սոցցանցերում ուղղակի ջրհեղեղի ազդեցության է նման: Հիմա մի փոքր ավելի լուրջ, հենվելով պատմության դասերի վրա տեսակետ հայտնեմ ամերիկյան նոր կառավարության նոր դիրքորոշումների մասին, չնայած որ գիտեմ այն անընդունելի է հատկապես արևմտամետների համար: Վաշինգթոնի նոր ղեկավարները՝ Թրամփ/Վենս/Ռուբիո, կանգնած են մերկ պրագմատիզմի դիրքերում: Նրանք հաշվարկում, համեմատում և քննում են այն, ինչ արել են նախորդները առնվազն վերջին երեսուն-քառասուն տարում: Այստեղ մի պահ ընդհատում եմ միտքս և առաջադրում եմ հետևյալ հարցադրումը: Ինչու փլուզվեց գերտերություն ԽՍՀՄ-ը, որն իր տարածքով, ռեսուրսներով, միջուկային զենքով և աշխարհագրական դիրքով փլուզման ենթակա երկիր չէր: Փլուզվեց, որովհետև քայքայեց իր տնտեսությունն ու արտադրական կարողությունները անիմաստ գաղափարայնացված, ոչ իրատեսական և արկածախնդիր արտաքին քաղաքականության ու անօգուտ ձեռնարկումներով: ԽՍՀՄ-ը հանուն համաշխարհային հեղափոխության և սոցիալիզմի «հաղթանակի» 70 տարի շարունակ գիգանտ ձեռնարկություններ և էլեկտրակայաններ էր կառուցում Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, արևելաեվրոպական երկրներում, պատերազմներ էր ֆինանսավորում Կորեայում, Վիետնամում, աֆրիկյան երկրներում, Աֆղանստանում, իր վրա էր վերցրել Կուբայի պահպանումը, էժան էներգակիրներ է մատակարարում իր դաշնակիցներին, ֆինանսավորում է կոմունիստական կուսակցություններին: Մի խոսքով հանուն գաղափարի սնուցում էր ում ասես, որտեղ ասես և առանց իրական հաշվարկի և սեփական քաղաքացիների շահերի: Ներքաշվելով նաև սպառազինությունների մրցավազքի մեջ այդ հսկա և հարուստ երկիրը փլուզվեց և նրա փլատակների տակ առաջինը հայտնվեց հայ ժողովուրդը: Հիմա հետ գամ ԱՄՆ: ՆԱՏՕ-ի ծախսերի մոտ 75%-ը ԱՄՆ-ի վրա է, հանուն «դեմոկրատիայի տարածման», «ռեժիմների փոխման», «հարձակողական լիբերալիզմի», «նեոգլոբալիզմի» և մի շարք այլ գաղափարայնացված արտաքին քաղաքական լայնամասշտաբ ձեռնարկումներով, տեղին և անտեղին ձրիակեր «դաշնակիցների» սնուցումով, Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում պատերազմներ ֆինանսավորելով, գունավոր հեղափոխություններով ԱՄՆ-ը տիեզերական մասշտաբներով ռեսուրսներ է վատնում: Համբերության բաժակը լցվեց ուկրաինական պատերազմի մի քանի հարյուր միլիարդանոց վատնումը հանուն ոչնչի: Պատահական չէր այս առումով Բայդենի վարչակարգի քննադատության հողի վրա Թրամփի հաղթանակը, երբ նա հասարակությանը բացատրեց անիմաստ և գաղափարայնացված հանուն դեմոկրատիայի պատերազմների իրական վնասները: Կայսրությունների փլուզման նորագույն փաստերը համոզված եմ, որ դաս կլինի նաև ամերիկյան քաղաքականությունը մշակող ստրատեգների համար: Եվ վերջում, պատերազմը դադարեցնելու և սպանդը կանգնեցնելու Թրամփի քաղաքականությունը շատ ավելի հասկանալի է համայն մարդկության համար քան, թե լիբերալ-արմատական կեղծ ժողովրդավարների կողմից Զելենսկու կեղծ հերոսացումը: Մեռած մարդու համար ի՞նչ ժողովրդավարություն: Եթե իհարկե հանդերձյալ կյանքում էլ ժողովրդավարություն կա»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |
«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը կենսական նշանակություն ունի». Քիր Սթարմեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14420:39«Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները». Նաիրի Հոխիկյան
13318:48«Ուկրաինացիներն ամերիկյան զենքը վաճառել են սև շուկայում». Թաքեր Քարլսոն
17818:37«Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի կուսակցությունները»․ Ոսկան Սարգսյան
10616:48«Հայաստանում մարդկանց խումբ կա, որոնց համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միշտ ճիշտ են»․ Աշոտ Տերտերյան
12316:24«Ուկրաինայի և Կովկասի հարցերն օրգանապես տարբեր են»․ Հակոբ Բադալյան
15616:12