«Ձեր մեջ փնտրեք Նիկոլին բերելու ու պահելու գաղտնիքը». Անուշ Պողոսյան
![]() «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․ «Արդեն տևական ժամանակ է՝ կրկին դաշտ է բերվել «Ո՞վ բերեց Նիկոլին» անպտուղ դիսկուրսը: Ըստ ինձ, Նիկոլին բերել են ԲՈԼՈՐԸ։ Նիոլին բերել և պահում են բոլոր այն ուսուցիչները, որոնք 2018 թվականին իրենց աշակերտներին հանում էին փողոց, որ մերժեին «նախկիններին»։ Ցավոք, շատ աշակերտներ հերոսացան Արցախի սուրբ հողը պաշտպանելիս, այն ուսուցիչները, որոնք հանրային կարծիք չհայտնեցին, երբ 3-րդ դասարանի մայրենիի գրքի վրա տեսան վառվող ԵՌԱԳՈՒՅՆԸ կամ երբ դասագրքերում խեղաթյուրեցին ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նիոլին բերել և պահում են բոլոր բժիշկները, այն բժիշկները, որոնք հանրային կարծիք չհայտնեցին, երբ անարգվեցին մեր հերոսների դիերը, երբ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի անվանումից հանեցին ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը։ Նիկոլին բերել և պահում են այն գործարարները, որոնց համար Արցախի կորուստից ավելի ցավալի էր շրջանառության հարկի փոփոխությունը, և այսպես շարունակ։ Եվ ուրեմն, Ձեր մեջ փնտրեք Նիկոլին բերելու ու պահելու գաղտնիքը»: Աղբյուրը` Անուշ Պողոսյան |
«Միջազգային հանրության այս լռությունն առնվազն հանցագործության աջակցություն է». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
2622:36«70 տարի առաջ այս օրը Երևանում գրանցվել է առավելագույն ջերմաստիճան». Լևոն Ազիզյան
6022:06«Դիվանագետների օրը ոչ ոք չշնորհավորեց Աննա Հակոբյանի մակարդակով նսեմացվող անպատիվ արծաթասերներին». Էդգար Ղազարյան
8321:42Վաղը Վարդան Ղուկասյանի դատի օրն է
8421:36««Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն չի դրվել բանակցային սեղանին». Մհեր Հակոբյան
7421:30«Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը միացել են հացադուլին». Մանե Թանդիլյան
7621:12