Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Պետք է ավելի արագ շարժվենք և ավելի բարձր գոռանք»․ Արտակ Բեգլարյան

130
Այսօր, 13:30
«Պետք է ավելի արագ շարժվենք և ավելի բարձր գոռանք»․ Արտակ Բեգլարյան

«Իհարկե առաջին պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է, որն այս հանցագործությունները կատարում է մեր հայրենակիցների հանդեպ։ Երկրորդ պատասխանատուն ՀՀ իշխանություն է, որովհետև իրենց բացթողումների պատճառով է նրանց առևանգումը, գերեվարումը տեղի ունեցել»,- Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց, հաջակցություն Բաքվում դատվող գերիների կազմակերպված ակցիայի ժամանակ, ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը․ «Իրենց պատասխանատվության բաժինն ունեն նաև միջազգային կազմակերպությունները։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ առաջին հերթին ՀՀ իշխանություններից ունենք պահանջելու կոնկրետ գործողություններ և քանի դեռ նրանք, բոլոր գործիքակազմերն օգտագործելով ճնշում չեն գործադրում, մենք արդյունք չենք ստանալու»,- ասաց Բեգլարյանը։ «Ռուբեն Վարդանյանը և բոլոր գերիները մեզ ողջ են պետք և ոչ թե մահացած․․․ պետք է ավելի արագ շարժվենք և ավելի բարձր գոռանք»,- հավելեց նա՝ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Ռուբեն Վարդանյանը դադարեցնի հացադուլը։
Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ կազմակերպվել է՝ «Պահանջում ենք փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը և պաշտպանել հայ գերիներին» խորագրով ակցիա։

28 հասարակական կազմակերպություններ ստորագրել են ԿԽՄԿ նախագահին ուղղված բաց նամակ, որն ակցիայի ժամանակ կհանձնվի ԿԽՄԿ երևանյան գրասենյակին: