«Լոնդոնում եվրոպացի առաջնորդները որոշեցին, որ պետք է ոչ թե խաղաղություն, այլ՝ պատերազմ»․ Օրբան
![]() Ուկրաինայի դաշնակիցները մարտի 2-ին Լոնդոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ վտանգավոր և սխալ ընտրություն կատարեցին՝ աջակցելու ռազմական հակամարտությանը, այլ ոչ թե դրա դադարեցմանը, Facebook-ում հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Լոնդոնում եվրոպացի առաջնորդները որոշեցին, որ պետք է ոչ թե խաղաղություն, այլ՝ պատերազմ: Նրանք գտնում են, որ Ուկրաինան պետք է շարունակի պատերազմել։ Սա ճիշտ չէ, սխալական ու վտանգավոր մոտեցում է»,- գրել է նա։ Օրբանը նաև վերահաստատել է, որ Հունգարիան «մնում է խաղաղության կողմնակից»։ Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի լեզվակռվից հետո հրավիրել էր Ուկրաինայի դաշնակիցների արտակարգ գագաթնաժողով՝ Կիևի և Վաշինգթոնի միջև լարվածության սրման ֆոնին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
