Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ.

Նարեկ Սարգսյանը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող ավտոմեքենայի մասին

148
Երեկ, 17:30
Նարեկ Սարգսյանը՝ Ադրբեջանի դրոշով երթևեկող ավտոմեքենայի մասին

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Աղբյուրը`   Նարեկ Սարգսյան