«Եթե Գյումրիում ընդդիմությունը հաղթի, կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվեց Գյումրիից». Մարտուն Գրիգորյան
![]() Այսօր բոլոր քաղաքական ուժերը փորձում են Գյումրու ընտրությունները ավելի շատ դարձնել քաղաքական, քան քաղաքային ընտրություններ: Ես դրա կողմնակիցը չեմ: Այս մասին «24 Նյուզ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ համամիտ չէ այն բանի հետ, որ ասում են՝ Գյումրին նիկոլական քաղաք է, Փաշինյանը Գյումրիից քայլելով եկավ և իշխանափոխություն իրականացրեց: «Գյումրիից քայլելը դեռ չի նշանակում, որ այդ ամեն ինչի մեղքը պետք է բարդել գյումրեցիների վրա: Եթե լավ ուսումնասիրեք այդ ժամանակահատվածը, կտեսնեք, որ Գյումրիից ոչ մի բան չի սկսվել, Գյումրիից ընդամենը քայլ է արվել, որը կարող է արվել յուրաքանչյուր տեղից: Իհարկե, եթե Գյումրիում ընդդիմությունը հաղթանակ տանի, բնականաբար, այդ պահի դրությամբ նոր կարելի է ասել, որ ամեն ինչ սկսվեց Գյումրիից»,-ընդգծել է քաղաքապետի թեկնածուն: |
«Ուկրաինայի համար լավ արդյունքի հասնելը կենսական նշանակություն ունի». Քիր Սթարմեր. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
14420:39«Ռուսները շարունակում են հսկել Իրանի և Թուրքիայի սահմանները». Նաիրի Հոխիկյան
13318:48«Ուկրաինացիներն ամերիկյան զենքը վաճառել են սև շուկայում». Թաքեր Քարլսոն
17818:37«Որտեղի՞ց են ֆինանսավորվում 100-ից ավելի կուսակցությունները»․ Ոսկան Սարգսյան
10616:48«Հայաստանում մարդկանց խումբ կա, որոնց համար Ռուսաստանն ու ԱՄՆ-ն միշտ ճիշտ են»․ Աշոտ Տերտերյան
12316:24«Ուկրաինայի և Կովկասի հարցերն օրգանապես տարբեր են»․ Հակոբ Բադալյան
15616:12