«Ովքե՞ր են պահում Նիկոլ Փաշինյանին իշխանության»․ Տիգրան Վարդանյան
139
Այսօր, 17:00
ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ովքե՞ր են պահում Նիկոլ Փաշինյանին իշխանության: Ուսուցիչներն ու դասախոսները, ովքեր 2018թ. իրենց աշակերտներին ու ուսանողներին ուղորդում էին դեպի հրապարակ, իսկ այսօր կամ լուռ են, կամ սատարում են Նիկոլին, կամ մեղադրում են Ս.Սարգսյանին իշխանությունը թողնելու մեջ: Ցավոք այդ աշակերտների և ուսանողների մեծ մասը զոհվեց դավադիր պատերազմում: Ոստիկանությունը: Այն նույն ոստիկանությունը, ում կոլեգաները սպանվեցին և՛ դավադիր պատերազմի ժամանակ, և՛ մասնավորապես «հանելուկային» պայմաններում Շուշիի մշակույթի տանը, իսկ վերջին տարիներին վերջիններս կամ անհամաչափ ու բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ հանուն Նիկոլի իշխանության կամ հպարտությամբ պատվի են առնում պետությունը ամենօր ջախջախող իշխանություններին մի թուլափայ պարգևավճարի համար: Զինվորականները: Ովքեր վերջին ժամանակահատվածում կարծես թե դարձել յուբկա հագած «գեներալիտետ»: Այլ կերպ չեմ կարող քաղաքականպես բնութագրել նրանց, քանզի նրանք այնպես են զգաստ կանգնում Նիկոլի առաջ, կարծես թե վերջինս Եվլախն ու Գանձակն էր ազատագրել, կարծես թե իրենց զինակից ընկերներին դավադիր պատերազմում Նիկոլը չի սպանել: Զինվորական երդում տվածները, ում համար օկուպացված Հայաստանի տարածքը գրոշի արժեք էլ չունի: Դերասանները, ովքեր իրենց թատրոնների փակման, կամ մեկ այլ թատրոնի միավորման համար կուրծք են ծեծում, բայց երբ հերթը հասնում է երկրին՝ ջայլամի նման գլուխները մտցնում են հողի տակ: Լուռ են ու չեն բարձրաձայնում երկրում տիրող մթնոլորտի մասին: Երգիչները, ովքեր 2018թ.-ին երգեր էին կատարում «հեղափոխության» մասին, իսկ այսօր ամաչում են, երևի, հայրենասիրական երգեր երգել, որովհետև «դուխով» երգը ոչնչացրեց, օրինակ «Ղարաբաղցի» երգին: Սեփական երգերի համար, որ այլ մարդիկ են կատարում կուրծք են ծեծում, իսկ ասենք գերիների մասին մի հատ խոսք չկա: Այսօր նրանք կամ լուռ են, կամ Նիկոլին են սատարում: Բիզնեսմենները, ովքեր մի թեթև հարկային տեռորի ժամանակ քիչ ա մնում ինֆարկտ ստանան, բայց երբ Արցախը տեռորի ենթարկեցին, իսկ հիմա էլ Հայաստանը՝ լուռ են: Կամ Նիկոլին են սատարում: Շարքային քաղաքացիները, ովքեր ատում են նախկիններին, բայց եռապատիկ անգամ ավել չեն սիրում սեփական երկիրը: Նրանք ովքեր լուռ են, նրանք ովքեր պատերի տակ են խոսում, բայց Նիկոլի ու իր ցելոֆանների հետ ջերմ շփումների մեջ են: Նրանք, ովքեր մինչ 2018թ. ինչի դեմ ասես, որ չեն պայքարել, որոնք մտացածին էին, ու այդ ամենը Նիկոլը կյանքի կոչեց՝ լուռ են: Քաղաքականությամբ չզբաղվողներն ու քաղաքական շառլատանները: 2018թ. Սերժ մերժողները, իսկ այսօր՝ մեղադրողները: Արցախը տանք, որ հանգիստ ապրենք ասողները, ղարաբաղցի-հայաստանցի ասողները: Զոհված զինվորների շատ ծնողներ, ովքեր սեփական երեխայի արյունը մի քանի կոպեկի, Հակոբյան Աննայի հետ սելֆի անելու ու Եգիպտոս կամ Դուբայ շրջագայության համար ծախեցին: Ու այսպես շարունակ... ամեն մի ծափը մի մետր հող էր, ամեն մի ծափը մի տղու կյանք էր, ամեն մի ծափը մի հայրենազրկված արցախցու ճակատագիր էր... Ու եղել են մարդիկ հրապարակում, ովքեր իսկապես էլ ավելի լավ երկիր են ցանկացել ունենալ, ցավոք Եռագույնը ծածանվում է, ոչ թե մեր հաղթական ռազմական շքերթներին, այլ Եռաբլուրում»։