Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 03 մարտի, 2025 թ.

«Պարո՛ն վարչապետ, վախենո՞ւմ եք նայել մեր աչքերին»․ տնտեսվարողներ

146
Այսօր, 13:12
«Պարո՛ն վարչապետ, վախենո՞ւմ եք նայել մեր աչքերին»․ տնտեսվարողներ

«Կասեցո՛ւմ, կասեցո՛ւմ»,- Կառավարության շենքի դիմաց բարձրաձայնում են տնտեսվարողները՝ պահանջելով կասեցնել շրջանառության հարկի բարձրացման որոշումը։ Նրանք պահանջում են նաև, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց․ «Դուք հայտարարել եք, որ պատրաստ եք 20-30 հոգանոց խմբեր ընդունել (խմբ․-Փաշինյանը հայտնել է, որ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության նախագծի քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիները, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու), հիմա կառավարության շենքի մոտ 30-ից ավելի մարդ կա, ընդունեք։ Պարո՛ն վարչապետ, ինչի՞ց եք վախենում, վախենո՞ւմ եք նայել մեր աչքերի մեջ՝ 2018 թվականին խոստացածներից հետո։ 2017 թվականին եկաք «Առինջ մոլ», ասացիք՝ բոլորի նիսյայի տետրերը վերանալու են, Հայաստանը ծաղկելու է։ Ծաղկելո՞ւ էր, թե՞ տապալվելու, նայեք մեր աչքերի մեջ ու պատասխանեք»,- ասաց բարձրախոսով վարչապետին դիմող տնտեսվարողը։ Նրանք պահանջում են նաև, որպեսզի ընդդիմությունը կանգնի իրենց կողքին և պասիվ դիրք չընդունի։