«Պատրաստ եմ կրկին հանդիպել Թրամփի հետ»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, եթե վերջինս կրկին հրավիրի նրան «իրական խնդիրները լուծելու համար», փոխանցում է Bloomberg-ը։ «Մենք արժանի ենք հավասար երկխոսության… Եթե ԱՄՆ նախագահը հրավիրի մեզ կառուցողական երկխոսության, իրական խնդիրներ լուծելու, լուրջ հարցերի և իրական, վճռական գործողությունների ու պատասխանների համար, ես կգնամ»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սպիտակ տան հանդիպման բաց ձևաչափն արդյունավետ չէր ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ուկրաինայի համար։ «Ես համոզված եմ, որ այս իրավիճակը կանցնի. առջևում ավելի կարևոր բաներ են սպասվում»,- Reuters-ի փոխանցմամբ՝ նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է ստորագրել հանքային ռեսուրսների մասին համաձայնագիրը, որը չեղարկվել էր անցյալ շաբաթ Թրամփի և Զելենսկու բանավեճից հետո։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
