«Կարմիր խաչի բժիշկները հացադուլի ժամանակ այցելել են Ռուբեն Վարդանյանին»․ Զառա Ամատունի
![]() «Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է կալանավորներին։ Կոնֆիդենցիալ է, բայց Ռուբեն Վարդանյանին այցելել են հենց հացադուլի ժամանակ»,- լրագրողներին հայտնեց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցության շրջանակներում եղել է նաև բժշկական չեզոք անձնակազմ, որը հնարավորություն է ստացել չեզոք բուժզննում անցկացնել։ Որևէ մանրամասներ, թե ինչ ենք մենք արձանագրում, չենք կիսում հանրության, ընտանիքի, ՀՀ իշխանությունների հետ, դրանք վերաբերվում են տվյալ երկրում անազատության մեջ գտնվող անձանց համար պատասխանատու իշխանություններին»,- ասաց Ամատունին՝ նշելով, որ իրենց կողմից արձանագրված ցանկացած բան քննարկվում է, սակայն չի կարող մեկնաբանել՝ խոշտանգման հետքեր նկատե՞լ են, թե՝ ոչ։ Անդրադառնալով գերիների՝ ընտանիքի անդամների հետ կապ հաստատելու հնարավորությանը, Զառա Ամատունին ասաց․ «Երբ ասում ենք՝ հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։ Շատ դժվար է ասել՝ ինչը կարող է անձին դրդել հրաժարվել կապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել՝ իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»։ |
«Միջազգային հանրության այս լռությունն առնվազն հանցագործության աջակցություն է». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
2622:36«70 տարի առաջ այս օրը Երևանում գրանցվել է առավելագույն ջերմաստիճան». Լևոն Ազիզյան
6022:06«Դիվանագետների օրը ոչ ոք չշնորհավորեց Աննա Հակոբյանի մակարդակով նսեմացվող անպատիվ արծաթասերներին». Էդգար Ղազարյան
8321:42Վաղը Վարդան Ղուկասյանի դատի օրն է
8421:36««Մեղրու թեմա»-ն քննարկվել է, սակայն չի դրվել բանակցային սեղանին». Մհեր Հակոբյան
7421:30«Արտավազդ Ալավերդյանը և Վարդան Ավագյանը միացել են հացադուլին». Մանե Թանդիլյան
7621:12