«Մասնակի զինադադար և խաղաղապահների տեղակայում». Մակրոնը խաղաղության ծրագիր է ներկայացրել․ #LeFigaro
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման ծրագիր է ներկայացրել, որը պատրաստվել է Մեծ Բրիտանիայի հետ համատեղ։ Այս մասին նա խոսել է Le Figaro-ին տված հարցազրույցում։ Եվրոպական երկրներն առաջարկում են մեկամսյա զինադադար, որը կվերաբերի ծովային և օդային հարձակումներին: Հրադադարը չի տարածվի ցամաքային մարտերի վրա, քանի որ դժվար է ստուգել, թե արդյոք այն պահպանվում է շփման գծի երկայնքով, գրում է թերթը։ Ծրագրի երկրորդ մասն Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայումն է։ Ըստ պարբերականի՝ դա պետք է տեղի ունենա ավելի ուշ: «Հարցն այն է, թե ինչպես ենք մենք օգտագործում այս ժամանակը, որպեսզի փորձենք հասնել ընդունելի հրադադարի՝ բանակցությունների միջոցով։ Խաղաղության պայմանագրի ստորագրմանը կհետևի խաղաղապահ զորքերի տեղակայումը»,- ասել է Մակրոնը։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
